«Դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, «Այո»-ի քարոզչության համար: Մենք հյուրերին հրավիրելիս նշել ենք, որ կանխիկ գումարը մուտքագրվել է մեր նախընտրական հաշվեհամարին, հիմնադրամին: Թե՛ իրավական, թե՛ բարոյական որևէ խնդիր չկա»,- փետրվարի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում քաղաքացիներին համոզել իրենց 650 հազար ձայն տալ, Պապիկյանը նշեց՝ դա իրենց համար կենաց-մահու պայքար չէ, և ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչ է ուզում:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը