ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն․
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել: Ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ: Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար՝ համատեղ որոշում է կայացվել, համաձայն որի Գրիգոր Հայրապետյանը ցանկանում է զբաղվել միայն օդաչուական գործով: Այսուհետ՝ պրն Հայրապետյանը ծավալելու է միմիայն թռիչքային գործունեություն: Միևնույն ժամանակ նշում ենք, որ պրն. Հայրապետյանը խորհրդատվական ձեւաչափով համագործակցելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, մասնավորապես իր խորհուրդներով, մասնագիտական փորձով եւ առաջարկներով շարունակելու է մնալ Կոմիտեի մի մասնիկը: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին շնորհակալություն է հայտնում Գրիգոր Հայրապետյանին` 2015 թվականից ի վեր ծավալած գործունեության համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը