25 02 2020

Արդարադատության նախարարը քարոզարշավին մասնակցելու դեպքում արձակուրդ կվերցնի



Հնարավոր է մասնակցեմ քարոզարշավին: Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Երբ որոշեմ, արձակուրդ կվերցնեմ»:

Նախարարը նաև անդրադարձավ իր ստացած պարգևավճարի մասին խոսակցություններին, որ ամենաշատը հենց ինքն է ստացել. « Ես ստանում եմ այնքան պարգևավճար, աշխատավարձ, որքան բոլոր նախարարները՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն, նույնիսկ մի փոքր պակաս եմ ստանում»:

Հարցին, թե ինչու է մյուս նախարարներից ավելի պակաս ստանում, Ռուստամ Բադասյանն ասաց. «Երկու ամիս մի փոքր ավելի պակաս է եղել, կարող ենք դոլարով, եվրոյով, յուանով հաշվել, հետաքրքիր վերնագրեր են ստացվում , բայց դրանից բովանդակությունը չի փոխվում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ