24 02 2020

Նիկոլն էր գոռում՝ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից»․ գնահատական

Նիկոլն էր գոռում՝ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից»․ գնահատական

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գրում է․

Քանի որ Նիկոլն ու իրա թերթը էս քանի օր է անընդհատ խոսում են ատելության քարոզից ու թշնամություն սերմանելուց, հարկ եմ համարում հիշեցնել, որ

- հենց Նիկոլն էր այն սրիկա գրչակը, ով Վազգենի կենդանության օրոք գրում էր, որ Վազգենը ամանորյա նվեր է արել մայրերին՝ դագաղների տեսքով,

- հենց Նիկոլն էր այն սրիկա սադրիչը, որ 2008 թվականի Մարտի 1-ի երեկոյան իր ֆալցետով գոռում էր, որ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից»,

- հենց Նիկոլն էր այն սրիկան, որ ատելության ու ապատեղեկատվության քարոզը սարքել էր ապրուստի միջոց՝ հեղաշրջումից դեռ տարիներ առաջ,

- հենց Նիկոլն է այն սրիկան, որ ատելությունն ու ապատեղեկատվությունը դարձրել է իր իշխանությունը սնուցող հիմնական աղբյուր՝ հեղաշրջումից հետո։

Ըստ այդմ, ես որոշել եմ, որ BlogNews.am-ի «Ուշադրության կենտրոնում» լրագրողական հետաքննությունների ցիկլի հաջորդ սերիան լինելու է հենց այն բանի մասին, թե ինչպես էր Նիկոլը տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք սերմանում և ինչպես է նա հիմա դա «որակական» նոր սանդղակի հասցրել՝ իր ֆեյքերի ֆաբրիկաներով, ֆեյսբուքյան էջերով ու յութուբյան ալիքներով։ Սերիայի աշխատանքային անվանումը կլինի «Ֆեյքերի տիրակալը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ