Հարցին, թե իշխանությունը հանրաքվեում չի՞ մնացել միայնակ, քանի որ «ոչ»-ը քարոզչություն չի իրականացնում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Չնահայած հայտարարվել է, որ «ոչ»-ի քարոզչություն չեն անում, նրանք, որոնք կոչ են անում բոյկոտել, անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ։
Դիտարկմանը, որ «Այո»-ի շտաբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ համայնքները վերահսկելու համա՞ր, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Նախորդ ընտրություններում շտաբը ղեկավարել է Սուրեն Պապիկյանը, և մենք հաջողություն ենք գրանցել։ Տրամաբանական է, որ այս անգամ էլ վստահենք Սուրեն Պապիկյանին»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը