7or.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն այնպիսի տեքստ է հանրաքվեի դրել, որ ոչ միայն պողոսական, այլ նաև կիսապողոսական զանգվածը դրանից գլուխ չի հանի։ Ինքը լավ գիտի այդ մասին, դրա համար էլ խաբեությամբ է զբաղվում։ Ասում է՝ «այո» ասա ասֆալտապատ փողոցին և «ոչ» ասա փոսերով փողոցին։
Նիկոլն ուզում է ֆռռացնել ու ցույց տալ, թե, իբր, լավ ու վատ բաների հարց է դրած հանրաքվեի։ Դե միջին վիճակագրական «Պողոսն» էլ հո հիմա՞ր չէ, որ լավ բանին «այո» չասի և չմերժի վատ բանը։
Իրականում, սակայն, հանրաքվեի է դրված հետևյալ հարցը. «Ուզո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի պետության հաշվին հաղթահարել իր աղքատությունը սեփական գրպանում, իսկ դուք շարունակեք հաղթահարել այն ձեր գլխում»։
Փաշինյանին հանրաքվեի «այո»–ն պետք է սեփական իշխանությունը բացարձակ դարձնելու համար։ Օրենսդիր ու գործադիր իշխանության ճյուղերը սեփականաշնորհված են։ Մնում է դատականը։ Այն սեփականաշնորհելուց հետո կսկսվի իշխանության բացարձակ այլասերումը։
Փաշինյանը «ոչ» է ասում իր անցյալին, երբ հեռուստահաղորդումների ժամանակ խոզ քերթելով էր զբաղված ու մտքում երազում էր «Կարգին հաղորդման» սկեչում նկարահանվելու մասին, այսինքն՝ Հայկո–Մկոյի Նիկոլը դառնալու մասին։
Հիմա այնպես է ստացվել, որ Հայկոն իր նշանակած քաղաքապետն է, իսկ ինքը խոզ քերթողից դարձել է պետության հաշվին խոզի միս ուտող։ Ասել է թե՝ խոզի թեման իր համար միշտ արդիական է։
Ինքն այլևս չի ուզում վերադառնալ նախկինին։ Իր նախկին կյանքին։ Ուզում է քաջնազարավարի վայելել իշխանությունը և առաջարկում է «այո» ասել բյուջետային մսխումներին, պարգևավճարներին, թանկարժեք թռիչքներին, ավտոմեքենաներին ու վերանորոգումներին։
Ինքը նաև առաջարկում է «այո» ասել Ղարաբաղի խնդրի այնպիսի լուծմանը, որը կբավարարի Ադրբեջանին։ «Այո» ասել հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն քարոզելուն, «այո» ասել Լևոն Տեր–Պետրոսյանի թիմակից Վահե Գրիգորյանին՝ ՍԴ նախագահի պաշտոնում։
Նիկոլն ուզում է «այո» ասել Ստամբուլյան կոնվենցիային։ Եվ վերջապես, Նիկոլն ուզում է «այո» ստանալ փողոցներում խորոված ուտելու իր մշտական իրավունքին։
Ահա թե ինչի մասին է հանրաքվեն և ինչ են առաջարկում ընտրել քաղաքացուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը