«Մենք քաղաքական բնույթի քննարկումների մեջ չենք մտնելու և մեր ուղերձը լինելու է բացառապես իրավունքի ոլորտում: Այո հնարավոր է տրամադրենք հարթակ քաղաքական ուժերի կամ քաղաքական խոսք ունեցող անձանց, ովքեր ասելիք ունեն հանրությանը, բայց մենք ինքներս խոսելու ենք իրավական կողմի մասին: Մենք հատուկ հետևելու ենք որպեսզի «Ոչ» քարոզչական կողմի մասով ունենանք թշնամանքի, ատելության բովանդակությունից զերծ ուղերձներ և ակնկալում ենք նաև համարժեք մոտեցում նաև հակառակ կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը