18 02 2020

Քաղաքապետարանում 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա. Թեհմինա Վարդանյան

Քաղաքապետարանում 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա. Թեհմինա Վարդանյան

Այս հրաժարականների շքերթում ամենահետաքրքրական նախադասությունը` «իր դիմումի համաձայն»-ն է:

Քաղաքապետարանում միայն թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հրաժարականների շքերթում ամենահետաքրքրական նախադասությունը` «իր դիմումի համաձայն»-ն է: Քաղաքապետարանում միայն թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ այս իշխանությունները կադրային լուրջ խնդիրներ ունեն, բայց նաեւ խորը բարդույթ:

Իմ լավ ընկերներից մեկը մի օր ներկա իրավիճակը շատ հետաքրքիր նկարագրեց. տպավորություն է, որ նստել ենք ավտոբուս ու անհայտ ուղղությամբ գնում ենք, բայց կա եւս մի խնդիր` ավտոբուսի ղեկին վարորդ չկա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ