Ովքեր մեղադրական կարծիքներ են արտահայտում, թե իբր մենք ենք ձգձգում դատական նիստերը չեն ուզում իրականությունը տեսնել: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Հարցին, թե Փաշինյան-Մերկել հանդիպման ժամանակ կանցլերը հետաքրքրվել է Քոչարյանի գործով, ինչ կասի փաստաբանը այդ մասին, Ալումյանը նշեց. «Ես չգիտեմ կանցլերի և Փաշինյանի խոսակցության դետալները, բայց ես չեմ բացառում, որ գնալով ավելի հաճախ են մեր երկրի իշխանություններին այդ հարցերը տրվելու, որովհետև գնալով ավելի պարզ է դառնում բոլորի համար, որ այստեղ առկա է քաղաքական հետապնդում»,- ասաց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը