17 02 2020

Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան



«Երբ ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը դրվեց հանրաքվեի, ամենաանհանգստացած համայնքը փաստաբաններինն էր: Անհանգստացած էին, որովհետև եթե «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը: Իսկ եթե իրավական պետությունը վերանում է, դատարանը՝ որպես անկախ մարմին, գոյություն չի ունենում, փաստաբանի գործը վերածվում է զրոյի: Փաստաբանն իր գործունեությունը չի կարողանալու իրականացնել, քանի որ դատարանն ամբողջությամբ կախված է լինելու վերին իշխանությունից, նույն իրավիճակը վերաբերում է նաև խոսքի ազատությանը և լրատվամիջոցներին: Եթե դատարանները բիրտ ձևով պետք է կախվեն իշխանություններից, իսկ այս հանրաքվեն միայն դրա համար է, ուրեմն շատ չարագուշակ օրեր են սպասվում Հայաստանին»,- փետրվարի 17-ին Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանը հայտարարեց հրապարակախոս Վահան Իշխանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ