«Մեր երկրում լուր արտադրողը փոխվել է. այլևս լրագրողը չէ, որ լուր է արտադրում, հեռուստատեսությունը չէ, որ լուր է արտադրում: Մենք պարզապես սպառողներն ենք այն վիրտուալ եթեր-իրականության, որը մեզ հրամցնում են երկրի վարչապետը, տարբեր պաշտոնյաներ, կառավարությունը: Լրագրողներն այդ ամենում դարձել են անիմաստ միջնորդ-օղակ, որովհետև հասարակությունը սպառում է հենց առաջին ձեռքից: Մի կարևոր բան կա՝ ՀՀ-ում վերջին երկու տարիներին ժողովրդավարության, թափանցիկության, կառավարության և իշխանության հասանելիության, հասարակությանը հաշվետվողականության օրենքն է ոտնահարվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Այն բարձիթողի վիճակում է»,- փետրվարի 17-ին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանը ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը