ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի գրառումը, որտեղ «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ է հայտարարվել և կոչ արել մասնակցել մրցույթին։
««Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ: Մասնակցեք եւ հաղթեք»,-նշել է նա:
Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի շրջանակում հարկավոր է ստեղծել․
1. «Այո»-ի լոգո
2. Բաների, սքրոլերի դիզայն
3. Ֆլայերների դիզայն
4. Facebook-ի համար նախատեսված cover նկար
5. Facebook-ի համար նախատեսված profile նկար
6. Facebook-ի համար նախատեսված շրջանակ
Մրցույթի արդյունքում 1-ին տեղը զբաղեցնողը կստանա 3 միլիոն դրամ, 2-րդ տեղը՝ 2 միլիոն դրամ, 3-րդ տեղը՝ 1 միլիոն դրամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը