Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը գրում է․
«Փաշինյան-Ալիև բանավեճը եւս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որեւէ նորմալ, կառուցողական քայլի:
Զարմացած ենք, որովհետեւ պատկերացնում էինք, որ Ալիեւը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է, խորհուրդ կտամ ավելի լավ նայել իրենց պատմությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը