15 02 2020

Հանրաքվեն տանում է դեպի պետականության փլուզում․Ռեֆորմիստները ևս չեն մասնակցի

Հանրաքվեն տանում է դեպի պետականության փլուզում․Ռեֆորմիստները ևս չեն մասնակցի

Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն համարում է հակասահմանադրական ավանտյուրա: Կուսակցության հայտարարության մեջ նշվում է․

«Այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում որոշվել է անցկացնել այս հանրաքվեն,ոչ մի առնչություն չունի Հայաստանում իրավական պետություն կառուցելու հիմնարար սկզբունքների հետ:

Ակնհայտ է, որ իշխանությունը այս հանրաքվեն իրավական հարթությունից տեղափոխելով քաղաքական հարթություն շրջանցել է Սահմանադրությունը և ցանկանում է ժողովրդին դարձնել իր հակասահմանադրական քայլերի մասնակիցը ապագա պատասխանատվությունից խուսափելու համար:

Այս ճանապարհը տանում է դեպի պետականության փլուզում:Հանրաքվեի օրակարգն իր մեջ պարունակում է այնպիսի տարրեր, որոնք կործանարար են մեր հայրենիքի համար: Ավելին, այս հանրաքվեն մեր համոզմամբ հանդիսանալու է մեր հայրենակիցների միջև էլ ավելի խորը պառակտման պատճառ: Այն շեղելու է մեր ուշադրությունը առավել կարևոր խնդիրներից և իշխանության ձախողումներից,թե ներքին,թե արտաքին ոլորտներում:

Ռեֆորմիստների կուսակցությունը չցանկանալով մասնակից դառնալ օրվա իշխանության և նրա առաջնորդի անօրինական նախաձեռնությանը՝ հայտարարում է հանրաքվեի քարոզարշավին որևէ կերպ չմասնակցելու մասին որոշումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ