Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ մաուլում իր հետ կապված հրապարակումներին, ըստ որի թաքցրել է իր դատված լինելու փաստը: Նա նշեց, որ Ռուսաստանում ծառայության ընթացքում եղել է միջադեպ, որ իր ազգային արժանապատվությանը վնասող, ազգային պատկերացումներին, որեւէ կերպ հարված է հասցվել և ինքը հայտնվել եմ այդ միջադեպում:
Նա նշեց, որ մամուլի հրապարակման մեջ նշված է, որ զենք ու սուր կտրող, ծակող գործիք է օգտագործել, ինչը իրականությանը չի համապատասխանում. «Ես որեւէ նման արարք չեմ արել, իմ մասնակցությունը ոչ կանոնադրային մասնակցություն է, նաեւ ես որեւէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել, դրանով նաեւ մարված է համարվել իմ դատվածությունը, դա եղել է 13–14 տարի առաջ:
Երեկ հրապարակում կար առ այն, որ ես իմ կենսագրության մեջ, ինչ որ սրբագրումներ, խմբագրումներ եմ արել, թաքցրել եմ իմ կյանքի որոշ հատվածներ, մասնավորապես դատվածության մասին տեղեկությունն եմ թաքցրել։ Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությամբ, որեւէ դատվածություն, եթե մարված է տվյալ անձը դատված չի համարվում»,-ասաց Պապիկյանը:
«Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում, այդպես է ստացվել բախտի, ճակատագրի բերումով։ Ծառայության ընթացքում, ինչպես եւ հաճախ լինում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, լինում են նաեւ որոշ խնդիրներ, այս ամեն ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաեւ որոշակի թյուր մատուցման ձեւ, որին նույնպես կանդրադառնամ։
Խոսքը վերաբերում է 2004–2006 թվականներին իմ ծառայության ընթացքին, չեմ նշի զորամաս, չեմ նշի, թե ինչ տեղում եմ ծառայել, ամեն դեպքում այն իրադարձությունները, որ այստեղ նկարագրված են, նաեւ փորձ է արվում սա կապել այսօր բանակում տեղի ունեցող երեւույթների հետ եւ ինձ ներկայացնել, որպես օրինազանց զինծառայող։
Նախ նշեմ, որ իմ ծառայության ընթացքում աչքի եմ ընկել, իբրեւ լավ զինվոր, եղել եմ «սահմանապահների գերազանցիկ», պատիվ եմ ունեցել, որպես լավ զինվոր զինվորական «զնամյայի» հետ նկարվել, ինչը խոսում է այն մասին, որ ես եղել եմ օրինապահ զինվոր, սակայն եղել է միջադեպ: Սա կյանքի մի էտապ է, որն ինձ համար փակված եմ համարում»,-ընդգծեց նախարարը:
«Այն ինչ տեղի է ունեցել, իհարկե ինձ համար ցանկալի չէ, եթե այս գիտակցությամբ տեղի ունենար այդ ամենը, բնականաբար, այլ մեթոդներ կան խնդիրը կարգավորելու համար՝ անկախ նրանից՝ ազգային արժանապատվության հարց կա, թե անձնական ինքնասիրության։ Ես ափսոսում եմ, որ կյանքում նման հատված եմ ունեցել, բայց նաեւ այն փակված եմ համարում իմ եւ իմ շրջապատի համար։ Սա գաղտնի ինֆորմացիա չի եղել, ես ոչինչ չեմ թաքցրել, խնդրի մասին իմացել են իմ բոլոր ընկերները, հիմա էլ իմ շատ ընկերներ դրա մասին գիտեն, բայց ես դա չեմ համարում, որեւէ սենսացիոն, կամ վտանգավոր բան, որովհետեւ յուրաքանչյուրի մոտ կարող է ստացվել, բայց պետք չէ, որ ստացվի:
Ի հեճեւկս նրանց, ովքեր փորձում են ինձ ներկայացնել՝ դեւի, վատի, չարի, հանցագործի կերպարով, դա նրանց չի հաջողվելու, որովհետեւ ես ՀՀ քաղաքացու ծառան եմ, իմ երկրի զինվորն եմ եւ այս կոչմանը հավատարիմ եմ մնալու։ ՀՀ իմ սիրելի քաղաքացիների համար բաց եմ, հրապարակային եմ եւ այս զրույցն ունենում եմ զուտ նրա համար, որ բլորի համար լինեմ շատ ավելի բաց ու որեւէ մեկը քանի որ չի կարող իմ վրա գտնել որեւէ արարք, որեւէ բիծ, որ կարողանա պախարակել ինձ կամ «Այո»–ի շտապը, նրանք փորձում են փնտրելմ խնդիրներ վաղ անցյալում՝ տասնամյակների խորքերում»,-ընդգծեց Պապիկյանը:
«Սա անձնական գաղտնի ինֆորմացիա է եւ պահպանվում է ոստիկյանության հատուկ բաժնում։ Այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նաեւ տվյալ անձի համաձայնությամբ որեւէ մեկին տրամադրելու պայմաններում։ Ես այստեղ ուզում եմ արձանագրել, որ իրավապահ շրջանակների տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչ որ փուլում փոխանակ զբաղված լինեին հետհեղափախական շրջանում ՀՀ–ն թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող, անարգողներին ու նրանց հանցագործությունները բացահայտելու գործին, տվյալ անձը կամ անձինք զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյային, իրենց գործընկերներին նկատմամբ կոմպրոմատների, ինչ որ փաթեթներ ձեւավորելով։
Սա անընդունելի է եւ տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից եւ ընդհանրապես ՀՀ–ում այս հանգամանքը իսպառ պետք է արմատախիլ արվի։ Ես դիմում եմ ԱԱԾ պետին, ոստիկանության պետին եւ խնդրում եմ, պարզեք, թե ո՞ւմ ձեռքով եւ ինչ կերպ է իմ անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան, որ իմ համաձայնությամբ կարող էր հրապարակվել, դարձել է հանրության եւ իրենց կողմից տարբեր լրատվականների ու իմ անունը կեղտոտելու կամ մրոտելու առիթ»։
Պապիկյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ինքը կարող է մոտենալ ոստիկանության ցանկացած բաժին եւ դիմել իրավապահ մարմիններին. «Խնդրում եմ պարզել, թե ում ձեռքով եւ ինչ կերպ է տեղի ունեցել այս արտահոսքը։ Այն ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում մեկ տեղից կորդինացված եւ նպատակը իմ գործունեությունը եւ մասնավորապես այս փուլում՝ «Այո»–ի շտաբը գլխավորելը, նրանց, քանի որ անճար են, չգիտեն ինչ անեն, որոշել են զբաղվել իմ անվան մրոտմամբ եւ սրանով Սահմանադրական փոփոխությունների, մեր երկրի համար կարեւոր առանցքային օրակարգը դարձնել երկրորդական։ Դա չի հաջողվելու, որովհետեւ ՀՀ–ում Սահմանադրականությունը պետք է լինի վերականգնված։ Դրա միակ ճանապարհը ժողովրդավարությունն է, հանրաքվեն է, ՀՀ քաղաքացու ձայնն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը