14 02 2020

Փաշինյանի ամենակարողության միֆը պայթում է ՍԴ պատերին հանդիպելիս. Անդրանիկ Թևանյան



«Այն նախաձեռնությունը, որն իրականացնում է իշխանությունը և հենց կոնկրետ վարչապետը, ես տեսնում եմ 4 ենթատեքստ, որոնց մասին այդքան չի խոսվում, բայց իրականաում այդ նպատակն է հետապնդում, դրանք են՝ հոգեբանական, քաղաքական, իրավական և տնտեսական շերտերը այն նախաձեռնության, որի անունը դրված է սահմանադրական փոփոխություն կամ հանրաքվե: Հոգեբանական մասով. Էստեղ խնդիր կա Փաշինյանի մոտ, որ ինքը հայտարարում է Հայաստանում չկա դատավոր, որ իրեն ասում է չէ, պարզվեց, որ կան այդպիսի դատավորներ նաև ՍԴ-ում և իր ամենակարողության միֆն է պայթում Սահմանադրական դատարանի պատերին հանդիպելիս և իր համար շատ կարևոր է հոգեբանական իմաստով գրոհել և գրավել ՍԴ-ն, որպեսզի ցույց տա, որ ինքն ուժեղ է և կարող է ցանկացած որոշում պարտադրել»,- փետրվարի 14-ին քննարկման ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ