12 02 2020

Ինչի՞ եք Սիսակին ասում` հարց տուր, որ ելույթս սրբագրեմ. Մարուքյանը՝ Փաշինյանին

Ինչի՞ եք Սիսակին ասում` հարց տուր, որ ելույթս սրբագրեմ. Մարուքյանը՝ Փաշինյանին

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում խոսք ուղղեց վարչապետին՝ նշելով․

«Եթե Դուք պետք է գաք այստեղ և ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց կտաս գամ ելույթս սրբագրեմ, պետք է արդարանամ, իմաստը ո՞րն էր դրա: Ուզում եմ հասկանալ կարո՞ղ է ձեր «Ֆեյսբուքի» «ըքաունթը» գողացել են, այդ ի՞նչ բան է խորհրդարանի նիստը անլրջացնել, տենց բաներ գրել: Ես իմ ելույթում Ձեզ ասացի, որ Դուք Ձեր ելույթում ասացիք այս բաները, Դուք գլխով ասացիք այո, այո, հետո նոր իմ գնահատականները տվեցի, հիմա դրանից հետո սրբագրել չի լինելու: Դա ամբողջատիրական  բնույթի մտածողության ելույթ էր, առ այն, որ իրավական պաշտպանության որևէ միջոց ձեռնարկողը կհամարվի հակապետական ուժ, իսկ իրավական ժողովրդավարական պետությունում ինչպես կարող է իրավական միջոց կիրառողը համարվի հակապետական ուժ, այսինքն` այլակարծության տարրական հարգանք չկա։

Հենց այդ բանավեճից հետո, Կառավարության կողմից Վանաձորում նշանակված աուդիտի շրջանակներում փնտրում են «Լուսավոր Հայաստանի» աշխատողներ: Ես ուզում եմ իմանալ, թե ով է հանձնարարել հարցերի պլանի մեջ գրել «Լուսավոր Հայաստանից» ով կա ձեր մոտ աշխատող»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Վարչապետը հորդորեց ներկայացնել, որ տեսնեն՝ ով ինչ հանձնարարել և այդ հանձնարարողի հարցերը կլուծեն:

«Դուք մտածո՞ւմ եք, որ մենք այսօր կարող ենք «Լուսավոր Հայաստանի» դեմ որևէ մեկին հանձնարարություն տա։ Տվեք գնանք պատժենք: Հիմա հայտարարել եք, որ Ձեզ սպառնում են, ես հանձնարարել եմ Ոստիկանության պետին էլ, ԱԱԾ պետին, որ զբաղվեն և գտնեն, եկեք օգնեք, գտնեն: Ինչո՞ւ Դուք մտածում եք ես Ձեզ պետք է սպառնա՞մ, պարոն Մարուքյան, Ձեր ավտոն պե՞տք է վառեմ, պե՞տք է Ձեր հետևից մարդ ուղարկեմ, էդ լո՞ւրջ եք ասում, այ ուղարկողների առաջ չեմ ուզում կոպիտ բան ասեմ, շատ բարեհամբույր, պարտադիր ժպիտի մեղմ դոզայով եք խոսել, բայց ես դեմ չեմ, վայելեք այս հնարավորությունը, հարձակվեք մեզ վրա, նկատի ունեմ քաղաքական առումով, նենց չենք էլ թողնի հարձակվեք, Դուք չեք էլ հարձակվի, ես համոզված եմ, ես Ձեզ գիտեմ»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը վարչապետին մեղադրեց իրենց վիրավորելու մեջ։ «Կարո՞ղ է իշխանությունը հիշողության մեջ պրոբլեմ է առաջացնում, տենց բաները ո՞նց կարող եք մոռանալ: Էդ որտեղ էինք սփրթնած, որ իրավապաշտպան էի ա՞յդ ժամանակ էի սփրթնած, որ սաղ օրը բանտերում էի, թե՞ անկախ պատգամավոր լինելուց է սփրթնած, դա ինչ վիրավորական բաներ է»,-ասաց նա:

Վարչապետը Մարուքյանին արձագանքեց․ «Մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, դուք ասում եք գնանք ՍԴ իրենց դիմենք, տեսնենք ճգնաժա՞մ է, թե ոչ, եթե ուզում եք գնաք դիմեք, դիմեք, ուր ուզում եք դիմեք, մենք վերաբերմունք ունենք այդ հարցի շուրջ: Փաստարկ ունե՞ք, գնացեք ժողովրդին համոզեք, մենք ասում ենք, ինչի եք Սահմանադրական դատարանին համոզում, իրենք համոզված են, գնացեք համոզեք ժողովրդին: Իսկ հիշողության կարիք չկա, փառք Աստծո «Յութուբ» կա, հիշողությանը ինչո՞ւ եք հղում անում, ես հղում եմ անում «Յութուբին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ