12 02 2020

Շատ բաներ կան, որ ես հանուն Ծառուկյանի կանեմ․ Գևորգ Պետրոսյան



«Էդ մարդը որտեղից գիտեր, որ Սերժ Սարգսյանը դժոխք է գնում, որ դժոխքի դարպասների մոտ է կանգնում, է թող դրախտի դարպասների մոտ կանգներ։ Շատ բաներ կա, որ ես հանուն Ծառուկյանի կանեմ, եկեք խոսակցությունը չիջացնենք այդ մակարդակի, ով ինձ ճանաչում է, գիտի ինչ կարամ անեմ, բայց նման հարցերը՝ ջանով, ջիգյարով, դա քաղաքական մոտեցում չի։ Երբևէ պարոն Ծառուկյանը իրեն թույլ տա ասել Գևորգ ջան»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով հարցին, որ ժամանակին կար մարդ, ով պատրաստ էր հանուն Սերժ Սարգսյանի լինել դժոխքի դարպաս, ինքը հանուն Գագիկ Ծառուկյանի ինչի է պատրաստ։

Պետրոսյանին հիշեցրին, որ Ծառուկյանը մի անգամ նման բան ասել է ՝«Ես Գևորգի ցավը տանեմ»։ «Էհ ա ես էլ իրա ցավը տանեմ։ Երբ որ մարդն անկեղծանում ա, իրա սրտի խոսք ա ասում, փորձեք իրա մտքինը, սրտի էղածը հասկանալ»,- սաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ