12 02 2020

ՍԴ նախագահը արդարադատություն իրականացնելիս ոչնչով չի տարբերվում դատավորներից. Դավիթ Հարությունյան



«Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ ընտրվելու ժամկետը բացարձակապես կապ չունի որևէ արհեստական գործընթացի հետ: Խնդիրը վերաբերում է ՍԴ գործող անդամի պաշտոնավարման ժամկետի լրանալուն։ Երբ ՍԴ հերթական անդամի պաշտոնավարման ժամկետը լրացավ, պետք է առաջանար թափուր տեղ, սակայն ՍԴ-ի մասին օրենքը նախատեսում էր, եթե այդ մարդը գործով զեկուցող է, ապա նրա պաշտոնավարումը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ավարտել այդ հարցը և ՍԴ-ն չի ավարտել այդ հարցի լսումները։ Խոսքը վերաբերում է Կիմ Բալայանին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր շատ ավելի վաղ, քան այն ժամանակաշրջանը, երբ ՍԴ անդամ ընտրվեց Հրայր Թովմասյանը: Եթե Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետն ավելի վաղ ավարտվեր, ապա մենք ՍԴ նոր անդամ հենց այդ ժամանակ կառաջադրեինք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ