12 02 2020

Դուք ասում եք՝ չի կարող նվիրատվությունը հայտնվել քաղաքապետի տանը, ես էլ ասում եմ՝ կարող է․ Զոհրաբյան



«Նախագիծը լավն է, կարևոր է, բայց ես ձեր այդ պայծառ լավատեսությունը, պարոն Բագրատյան, չեմ կիսում և ես կուզենայի ԿամԱզ-ներն էլ, ձյուն մաքրող մեքենաներն էլ անպայմանորեն անցնեն ավագանու նիստով։ Դուք ասում եք՝ չի կարող հայտնվի քաղաքապետի տանը ես էլ ասում եմ կարող է, որովհետև մենք նախկինում ունեցել ենք տխուր պատմություններ, որ նվիրատվություն արված ինչ-որ տեխնիկա, գույք հետ պատահաբար հայտնվել է այս կամ այն պաշտոնյայի դաչայում»,- ԱԺ-ում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

Ըստ պատգամավորի՝ բոլոր նվիրատվությունները անպայման պետք է անցնեն և հաստավեն ավագանու կողմից, որպեսզի լինի իրական պատասխանատվություն Երևանի քաղաքայի իշխանության։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ