Սա մի պրոցես է, որը կազմաքանդում է պետության հիմքերը: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լիկա Թումանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համար անցկացվելիք հանրաքվեին:
«Մենք տեսնում ենք այն գործընթացը, որի ընթացքում կորցնում ենք բոլոր ինստիտուտները, որոնք ապահովում են մեր երկրի ժողովրդավարությունը և սահմանադրականությունը: Մենք տեսնում ենք իշխանության տարբեր ճյուղերի սերտաճում, կենտրոնացում մեկ անձի և մեկ քաղաքական իշխող ուժի ձեռքում: Ինչ-որ ժամանակ անց հնարավոր է, որ այս տխրահռչակ հանրաքվեն անցկացնելուց հետո այլևս իրավունք չունենանք միջազգային հանրության համար հանդիսանալ որպես ժողովրդավարական, օրինական պետություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը