7or.am-ը գրում. «Երբ Արմեն Սարգսյանը հանրաքվեի օր էր հրապարակում, Նիկոլը համերգի վայրում էր գտնվում, բայց հենց իմացավ ապրիլի 5-ի մասին, ձեռքը գցեց հեռախոսին ու մտավ ֆեյսբուքյան «լայվ»։
Մի կողմ թողնենք այն, որ անշնորհքություն ու գեղցիություն է համերգի ժամանակ «լայվ» մտնելը, բայց դե Նիկոլի դեպքում դա արդեն զարմանալի չէ։
Նիկոլն ափալ-թափալ «լայվ» էր մտել, որպեսզի կոչ անի արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Նա դրսի հայերին հրավիրում էր Հայաստան՝ միտինգի։ Ասում է՝ նրանք, ովքեր չեն կարողացել 2 տարի առաջ մասնակցել, կարող են հիմա գալ։ Ինքնաթիռի տոմսն էլ, ասում է, էժան է։
Ուշադրությո՛ւն դարձրեք, Նիկոլն արդեն չի խոսում այն մասին, որ դրսի հայերը պետք է գան Հայաստանում ապրեն, ներգաղթեն, ֆլան-ֆստան։ Ինքն ասում է՝ եկեք ձեր չապրելիք երկրում ինձ ֆյուրերիկ դարձրեք, էլի գնացեք ձեր ապրած երկիրը։
Ինքը տեսել է, որ ՖԲ-ում իրեն ամենամեծ էնտուզիազմով պաշտպանում են հենց դրսում ապրող և դրսից Հայաստանը սիրող հայերը։ Դրա համար էլ դիմում է նրանց։
Նիկոլը շատ լավ գիտի, որ իրեն աջակցում են պետական ֆինանսավորմամբ գործող ֆեյքերը և Ֆեյսբուքում լատինատառ հայերեն բառեր գրող դրսի հայերը։ Ճիշտ է, Հայաստանում էլ կան Նիկոլին «purk» տվող և նրա «jujul»-ներին ինտեգրվող շրջանակներ, բայց դրանք շատ չեն և օր օրի պակասում են։
Նիկոլին իր թամաշայի մասովկա է պետք։ Իր գոռգոռոցների վրա փողոց դուրս եկող զանգված արդեն չկա։ Դրա համար էլ դրսից է ուզում մասովկա ապահովել։ Դրսից մարդ հրավիրելով՝ Նիկոլը բացահայտում է նաև իր վախերը։ Պարզ է, որ նա փորձ է անելու կեղծել հանրաքվեն, բայց վախենում է։ Դրա համար էլ դրսից տղա է բերում։
Ի դեպ, հանրաքվեի արդյունքները հրապարակելու է այն ԿԸՀ-ն, որի ղեկավար Մուկուչյանին Նիկոլն իր «թունդ ընդդիմադիր» աշխատելու փուլում մշտապես մեղադրում էր ընտրակեղծիքների ու թվանկարչության մեջ։
Օ՜ ժամանակներ, օ՜ դերասանություններ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը