«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը գրում է․
«Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվե անցկացնելու որոշումը` մասնակիցը դառնալով սահմանադրության բռնաբարման: Որքան էլ Արմեն Սարգսյանը արդարանա, թե իր չստորագրելու դեպքում էլ հանրաքվեն կլինի` դա իրեն չի ազատում պատասխանատվությունից եւ սահմանադրական կարգին հետեւելու պարտականությունից: Ասել, որ նախագահի պաշտոնը տուրիստական այցերի համար օգտագործող եւ սեփական բիզնեսի զարգացմանը ծառայեցնող կոմֆորմիստ անձից մեծ սպասելիքներ կային` սխալ կլինի, բայց որ քաղաքական հոտառություն ունեցող այդ անձը ծայրաստիճան վախկոտ եւ անսկզբմունքային կլինի` որոշ չափով անսպասելի էր, գոնե ինձ համար: Հիմա ունենք այն, ինչ չունենք` նախագահ, ով կկարողանար տեր կանգնել իր` թեկուզ սահմանափակ իրավունքներին եւ պարտականություններին:
Այսուհետ երկիրը չունի Արմեն Սարգսյան անունով նախագահ, ունի` նախագահի պաշտոնում քարշ եկող անողնաշար մեկին, ով Նիկոլի գրպանից հայտնվում է հատակին, հատակից էլ ` գրպան` ըստ Նիկոլի եւ Նիկոլի օտարերկրյա տերերի պատվերի: Անգլիայից ներմուծված Արմեն Սարգսյանը քաղաքական հոտառությունը կորցնելու հետեւանքով գնաց համալրելու քաղաքական գերեզմանը` չարժանանալով նույնիսկ հուշաքարի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը