News.am-ը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ նախագիծն ուղարկել է նախագահի աշխատակազմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Նշենք, որ օրս օրենսդրության, Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի այն վավերացնելու համար։
Փետրվարի 6-ին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունվեց, փոխարենը ընդունվեց այն հանրաքվեի դնելու մասին նախագիծը։ Այդ նախագծով փոփոխության է ենթարկվում Սահմանադրության 213-րդ հոդվածը այնպես, որ մինչեւ 2018 թվականի ապրիլ ընտրված ՍԴ նախագահների լիազորությունները դադարեցվում են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը