168.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Ըստ մեր աղբյուրի՝ Արմեն Սարգսյանին տեսակցության է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, վերջինիս հետ, սակայն, չհաջողվեց կապ հաստատել։
Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանարամսներ ճշտել նաև Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից.
«Ես նման տեղեկություն չունեմ, բայց եթե անգամ այցելած լինի՝ ինչ խնդիր կա որ»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
Դիտարկմանը, որ մենք չենք հարցոնւմ խնդիր լինել-չլինելու մասին, այլ խնդրում ենք հաստատել կամ հերքել մեր տեղեկությունը Փաշինյանի՝ «Աստղիկ» բ/կ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանին այցելելու մասին, Խաչատրյանն ասաց.
«Կփորձեմ այս մասին տեղեկատվություն ճշտել ավելի ուշ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը