07 02 2020

Հուսով եմ՝ Արմեն Սարգսյանը կհասկանա պահի լրջությունը. Գեղամ Նազարյան



Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ստեղծված իրավիճակի, հանրաքվե իրականացնելու` իշխանությունների հակասահմանադրական գործողություններին Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձավ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը:

«Այստեղ  գործ ունենք մի իրավիճակի հետ, որին գոնե երկու կողմից կարելի է մոտենալ: Նախ զուտ իրավական առումով՝ թե՛ նախկին ամբողջ փաթեթով, թե՛ միայն այս հարցը հակասահմանադրական, հակաօրինական գործողություններ են: Իրավաբանները շատ հստակ բացատրում են, որ Սահամնադրության այս կամ այն հոդվածներն են խախտվում: Գործ ունենք մի գործընթացի հետ, որտեղ ապօրինաբար խախտվում են ՀՀ Սահմանադրության տարբեր հոդվածներ: Մյուս կողմից՝ հարց է առաջանում ՝ լավ իսկ կառավարությունում, վարչապետի գրանսենյակում չկա՞ր մի իրավաբան, որ ասեր՝ այն նախաձեռնությունը, որը ներկայացվում է, հակասահամնադրական է. կարծում եմ, որ կան: Ես համակարծիք եմ այն տեսակետի հետ, որ այս ամենը բլեֆ էր՝ բարձր մակարդակով, իշխանությունների կողմից կազմակերպված, որպեսզի հերթական հոգեբանական ճնշումը գործադրվեր Հրայր Թովմասյանի վրա»,- ասաց մեր զրույցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ