06 02 2020

Դուք ուզում եք հռչակել միապետության ստեղծում․ Արա Վարդանյանը՝ իշխանությանը

Դուք ուզում եք հռչակել միապետության ստեղծում․ Արա Վարդանյանը՝ իշխանությանը

Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը գրում է․

«Ինչու՞ է իշխանությունը անում ամեն ինչ, որ բոլորս սկսենք չսիրել "ժողովուրդ" բառը։ Հերիք է, արդեն զզվելի եք։ Հերիք է ձեր ճառերը համեմեք այդ բառով։ Ժողովուրդը արդեն շատ լավ հասկացել է թե դուք ով եք՝ աննախադեպ սուտասան պոպուլիստներ։ Ձեր պատճառով ապագայում "ժողովուրդ" բառը կրելու է միայն բացասական բնույթ, ճիշտ այնպես ինչպես "դուխով"-ը կրում է արդեն։

Ունեցեք պարկեշտություն և ասեք թե իրականում ինչու՞ եք ուզում զերբազատվել Հրայր Թովմասյանից։ Չե՞ք ասում, լավ ուրեմն ես կասեմ.Դուք ուզում եք վերացնել այսօր մնացած միակ իշխանությունների բաժանումը պահպանող օջախը և հռչակեք միապետության ստեղծում։ Դուք սարսափում եք այն փաստից, որ շուտով Սահմանադրական Դատարանը քննելու է ձեր իսկ կողմից ուղղորդված շինծու Մարտի 1-ի գործի հետ կապված բողոքը, դուք հասկանում եք, որ այս Դատարանը իր ներկայիս կազմով երբեք չի ընդունի ստամբուլյան կոնվենցիան և այլ նմանատիպ ապազգային նախաձեռնությունները։

Եվ վերջում, բոլոր "նախկինին վերադարձ չկա" ասողներին. Դուք հենց նախկինն էլ վերադարձրել եք, հենց դուք եք նախկինը, դուք և ձեր քաղաքական հայրերը։ Եվ այո ձեր պես նախկինին վերադարձ չկա, սա ուղղակի ժամանակավոր բնույթ կրող թյուրիմացություն է։

Բարով մնաք մինչև օրենքի ողջ խստությամբ պատասխան տաք ձեր բոլոր ստերի և հայրենիքը դավաճանելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ