06 02 2020

Փաշինյանը զարմանում է մի բանի վրա, որը տեղի է ունենում ամեն օր

Փաշինյանը զարմանում է մի բանի վրա, որը տեղի է ունենում ամեն օր

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի՝ կաշառքի համար ձերբակալվելու երեկոյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն արեց․ «Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան (խոսքը գործող պաշտոնյայի մասին է) ձերբակալությունը: Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում:

Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ: Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջև»։

Հայտարարությունը տարօրինակ էր։

Նախ՝ բարձրաստիճանի մասով․ ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։ Նա կալանավորվել է։

Ապրիլի 2-ին առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու համար կալանավորվեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։ Նա ևս կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։

Սրանից օրեր անց պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք առաջադրվեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին։

Իսկ ինչո՞ւ այս բացահայտումներից հետո հաջորդ բարձրաստիճան պաշտոնյայի մտքով անցավ կաշառք վերցնել։ Գուցե պատճառն այն է, որ չե՞ն հավատում հայտարարությանը, թե «յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջև»։

Ունե՞ն առիթ չհավատալու։ Այո։ Իսկ ո՞ւր է կաշառքի համար բռնված փոխնախարար Դավթյանը․ նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական։

Այսքան բան։

Նիկոլ Փաշինյանը զարմանում է, թե կոռուպցիոներները թերթ չե՞ն կարդում, լուրեր չե՞ն կարդում, չե՞ն տեսնում, որ կոռուպցիան վերացել է։ Բայց նաև կոռուպցիոներները նաև կարդում են, որ պատիժը յուրայինների հանդեպ լինում է շատ մեղմ ու «քնքուշ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ