06 02 2020

Գնա, այ ախպեր, չես տեսնո՞ւմ ինչ են անում․ Էդմոն Մարուքյանը՝ Հրայր Թովմասյանին



«Գիտեմ, որ ԵԱՀԿ, Եվրոմիության երկրների դեսպաններն են եկել այստեղ, հանդիպել են ԱԺ նախագահի հետ։ Վստահ եմ, որ դեսպաններին ներկայացրել են, թե ինչ են ուզում անել և ասել են, որ ամեն ինչ նորմալ է։ Նման հանդիպումների ժամանակ սովորաբար դեսպանները լռում են չեն ասում՝ համաձայն են, թե ոչ, որովհետև պետության ներքին գործն է։ Բայց բնականաբար զեկուցում են իրենց մայրաքաղաքներ, և երկիրը կստանա այդ իմպուլսները, որոնք կլինեն նման սխալ գործունեության պարագայում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սահմանադրությունը փոխելու վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության աղմկահարույց նախաձեռնությանը։

«Երեք անգամ ԱԺ խորհրդի նիստ է դրվել-հետաձգվել, նախագիծ է բերվել-հանվել, բերվել-հանվել, լրամշակվել։ Հիմա էլ այս նիստն ենք հանել։ Դուք պատկերացնում ե՞ք՝ ինչքան անլրջացնել կարելի է պրոցեսը և մյուս կողմից՝ ինչքան կարելի է լինել անորոշ և չիմանաս ինչ ես ուզում անել։ պատկերացնում ե՞ք այդ թփաթեթն ինչքան անորոշ ա, որ ինչքան շտկում են, չի շտկվում։

Չի շտկվի այդ փաթեթը, որովհետև էությամբ հակասահմանադրական է։

Իրենք էլ հասկանում են, որ խնդրահարույց է և փորձում են շտկել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը մտադիր է օրենքը երկրորդ ընթերցման չտանել, ավելին, տապալել ընթերցումը, և հարցը հասցնել հանրաքվեի։

«Այս իշխանությունը զբաղված է սեփական ոտքի վրա կրակելով»,- հավելեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է՝ ՍԴ-ն խանգարում է ռեֆորմներին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Ասեք մի ռեֆորմ, որ իշխանությունն ուզեցել է անի, ՍԴ-ն կանխարգելել է, խափանել է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ