06 02 2020

Վերմիշյանի արածն անձնական վիրավորանք է իմ հասցեին. Նիկոլ Փաշինյան



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը և նշեց. «Սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է: Տխուր է, որովհետև ՀՀ դրոշի և զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի  անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար: Վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ՝ վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչումը ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5000 դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ: Եվ սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա  ժողովրդական հեղափոխության արժեքների հասցեին: Ես չգիտեմ, թե ինչպես  կհնչի իմ հայտարարությունը , բայց ես կարծում եմ, որ նման վիրավորանք հասցրած անձը, անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության»:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ