05 02 2020

Իմքայլականներին տապալված փորձից հետո հաջողվեց արտահերթ նիստ հրավիրել

Իմքայլականներին տապալված փորձից հետո հաջողվեց արտահերթ նիստ հրավիրել

Փետրվարի 6-ին՝ ժամը 11-ին, կգումարվի Ժ արտահերթ նիստ: ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Օրակարգում ընդգրկված է «Իմ քայլի» երկու նախագծերը, եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելիս շրջանցել ՍԴ դիմելը, եւ 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով մինչև 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են:

Լիլիթ Մակունցը չպատասխանեց հարցին, թե արդյոք 37 պատգամավորներն էլ մասնակցել են նախագծի մշակմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ