«Ինչպես իրենք հիմնավորեցին՝ պատճառը օրակարգի փոփոխությունն էր, որ այլևս այն օրակարգը, որով արտահերթ նիստ էին ցանկանում հրավիրել, հետ են կանչում, բայց քանի որ օրակարգի փոփոխություն անելու համար ընթացակարգ չկա սահմանված, առաջարկեցին հետո հավաքվել, փոխել։ Բայց այստեղ տարակուսելին այն է, որ երեկ արդեն մի անգամ մենք հետաձգել ենք և եթե նման որոշում կար, կարող էինք երեկ այդ նպատակով հետաձգել և այսօր իրականացնել այդ նիստը։ Այսինքն մի ժամից են որոշելու, թե ինչ օրակարգ է լինելու»,- Yerevn. Today-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով ԱԺ խորհրդի նիստի հետաձգմանը։
Պատգամավորը նշեց սա անկազմակերպվածության կամ մեկը մյուսից անտեղյակ լինելու ցուցիչ է համարում։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը