05 02 2020

Աղմկահարույց փոփոխություն, որը փորձում է անել «Իմ քայլը» խմբակցությունը Նախագիծ

Աղմկահարույց փոփոխություն, որը փորձում է անել «Իմ քայլը» խմբակցությունը Նախագիծ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավոր ՀՀ Սահմանադրությունը փոխելու նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։ Այն արժանացավ մասնագետների քննադատությանը։

Ի՞նչ է առաջարկվում նախագծով․

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը

Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

2. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը եւ ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն եւ ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը:»:

Հոդված 2.  Սահմանադրության սույն փոփոխությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Փոփոխությունը նախաձեռնած պատգամավորներն են՝

Վահագն Հովակիմյան

Արման Բոշյան

Մերի Գալստյան

Արուսյակ Ջուլհակյան

Արմեն Փամբուխչյան

Մխիթար Հայրապետյան

Բաբկեն Թունյան

Տիգրան Կարապետյան

Հակոբ Սիմիդյան

Կարեն Համբարձումյան

Հայկ Կոնջորյան

Վահե Ղալումյան

Նարեկ Մկրտչյան

Հովհաննես Հովհաննիսյան

Թագուհի Ղազարյան

Սարգիս Խանդանյան

Սոֆիա Հովսեփյան

Մարիա Կարապետյան

Անդրանիկ Քոչարյան

Հովհաննես Իգիթյան

Տաթևիկ Հայրապետյան

Լիլիթ Մակունց

Արման Եղոյան

Հովիկ Աղազարյան

Արգիշտի Մեխակյան

Նարեկ Զեյնալյան

Ալեքսանդր Ավետիսյան

Տիգրան Ուլիխանյան

Սերգեյ Մովսիսյան

Ռուբեն Ռուբինյան

Գայանե Աբրահամյան

Անուշ Բեղլոյան

Հռիփսիմե Գրիգորյան

Մաթեւոս Ասատրյան

Ալեքսեյ Սանդիկով

Լուսինե Բադալյան

Սոս Ավետիսյանն 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ