04 02 2020

ԱԺ լուծարումը օրակագային հարց է․ ստորագրահավաք



Այսօրվա ազգային ժողովը կրում է ձևական բնույթ։ Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի հիմնադիր անդամներ Աշոտ Համբարձումյանը։

Նա հայտնեց, որ ներկայիս խորհրդարանի լուծարումը օրակարգային հարց է և «Հանուն Հայրենիքի» շարժումը ազգային ժողովի լուծարման և արտահերթ խորհդարանական ընտրությունների իրականացման պահանջով անցկացնում է ստորագրահավաք և դիմում է բոլոր կուսակցություններին համախմբվելու այդ հարցի շծուրջ։

Շարժման հիմնադիր անդամներից Իրինա Հարությունյանն էլ նշեց․ « Մենք պետք է ունեայինք խորհրդարան որտեղ կա բազմակարծություն , որտեղ կա զսպումների և հակակաշիռների մեխամնիզմ, որտեղ գրագետ մարդիկ են նստած։ Իրավիճակ փոխվեց , տեղափոխություն եղավ և մեկուկես տարի անց տեսնում ենք, որ Ազգային ժողովում կրկես է։ Նստածները ընդամենը կոճակ սեղմողներ են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ