03 02 2020

Ֆորեստոլի սինդրոմ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ․ 7or.am

Ֆորեստոլի սինդրոմ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հակապետական ու հակավերնախավային մտածելակերպ ունի։ Իր պատկերացրած պետական կառավարման մոդելում կա մեկ սուբյեկտ և մեկ օբյեկտ՝ ինքը և ամբոխը։ Պետական ու քաղաքական վերնախավից նա զզվում է, վախենում ու համարում, որ բոլորն իր դեմ են աշխատում։

Նիկոլի թիմն իր ընտանիքն է։ Գումարած՝ աներձագը։ Պետությունն իր տնամերձ բոստանն է, իսկ ամբոխն՝ այդ բոստանում բանող «դուխովները»։

Փաշինյանն իր մտածողության պատճառով մենակ է մնացել։ Իսկ դա նրա մեջ վախեր է առաջացրել։ Դավադրությունների զոհ դառնալու վախեր։ Նիկոլի վախերը արտահայտվում են նրա թերթում՝ «Հայկական ժամանակում»։

Նիկոլի թերթը սկզբում տարածեց, որ ԱԱԾ–ում է դավադրություն կազմակերպվել իր դեմ։ Այդ թեզը սկսեց ակտիվորեն տարածել աներձագ Հրաչը։ Ո՛չ Փաշինյանի քաղաքական թիմը, ո՛չ ԱԱԾ–ն «պասը» չվերցրեցին։ Արարատ Միրզոյանը «պետական հեղաշրջումը» համարեց կենցաղային խոսակցություն։ ԱԱԾ–ն էլ պաշտոնապես հերքեց «պետական հեղաշրջման» վարկածը։

Նիկոլը դրանից հետո ստիպված էր օգտագործել «հիբրիդային հեղաշրջում» ձևակերպումը և խոսել սողացող ռևանշից։

Իր ընդդիմախոսներին բերման ենթարկելու գործընթացներից հետո Նիկոլն արդեն սկսել է ոստիկանությանը կասկածել «հիբրիդային հեղաշրջմանը» մասնակից լինելու համար։ Նիկոլի ապրումներն ու կասկածներն այդ թեմայով կրկին հայտնվել են «Հայկական ժամանակ»–ում։

Ըստ Նիկոլի՝ ընդդիմադիր բլոգերներին բերման ենթարկելով՝ ոստիկանությունն իր գլխին սարքել է։ Թե ինչպես է այդքանից հետո նա աշխատելու ոստիկանության հետ, դժվար է պատկերացնել։

Ֆորեստոլի սինդրոմ

Դատելով ամենից՝ Նիկոլի մոտ Ֆորեստոլի սինդրոմ է նկատվում։

Ջեյմս Ֆորեստոլը 2–րդ համաշխարհային պատերազմից հետո նշանակվել էր ԱՄՆ պաշտպանության նախարար։ ԽՍՀՄ–ի հետ սկիզբ առած սառը պատերազմը նրան կասկածամիտ ու վախեցած էր դարձրել։ ֆորեստոլն ամենուրեք դավադիրների էր տեսնում։ Նրա աչքին բոլորը ծպտյալ կոմունիստ էին թվում, բոլոր իրերը նա կարմիր գույնի մեջ էր տեսնում։

Ի վերջո Ֆորեստոլը հայտնվեց հոգեբուժարանում, որտեղ էլ իր կյանքն ավարտեց ինքնասպանությամբ։ Նա պատուհանից գցել էր իրեն՝ դրանից առաջ անընդհատ գոռալով, որ ռուսներն են գալիս, որ նրանք ամեն տեղ են, և որ ինքը տեսել է ռուս զինվորների։

Հուսանք, որ Ֆորեստոլի սինդրոմը շատ չի խորանա մեր ժողվարչապետի մոտ և ամենուրեք դավադիրների տեսնելով՝ նա չի գնա ԱՄՆ տարաբախտ նախկին նախարարի ճանապարհով։ Իսկ եթե այդ սինդրոմն, այդուհանդերձ, շատ խորանա Նիկոլի մոտ, ապա անհանգստանալու կարիք չկա, քանզի ինչպես ինքն է տեղեկացրել, իր աշխատասենյակի պատուհաններն ամուր փակել են անվտանգության աշխատակիցները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ