31 01 2020

Հայկ Մարությանը թույլ չի տվել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործումը

Հայկ Մարությանը թույլ չի տվել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործումը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է կայացրել մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը»,- նշված է որոշման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ