168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանն էր։
Հարցազրույցի ժամանակ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությանը գրավոր դիմում է ներկայացրել նոտարական պալատի կողմից տարածքի վարձակալության մասով իր ունեցած տեղեկությունները հայտնելու համար:
Նա նշել է, որ ՀՔԾ-ին առաջարկել է ներկայացնել տեղեկություններ, որոնց տիրապետում է, սակայն դեռևս արձագանք չկա․ «Հիմա չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչ տեղեկատվության եմ տիրապետում, բայց կարող եմ ասել՝ ինչ ներկայացվել է հաղորդման (Հանրային հեռուստաընկերության եթերով՝ խմբ.) երկրորդ դրվագում, իրականության հետ որևէ աղերս չունի: Այն ծայրահեղ մանիպուլատիվ մոտեցում էր», - ասել է Հարությունյանը։
Ըստ նրա՝ Հանրայինի ռեպորտաժում խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այն սոսկալի ճնշում է դատական իշխանության վրա, դեռևս դատական պրոցես տեղի չի ունեցել։
«Կարծես թե վերջնական դատական վճիռն է արձակվում և ուղերձ է հղվում դատարաններին, թե ինչ է իրենցից ակնկալվում», - ասել է Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը