Կառավարությունը հավանություն տվեց «Հոգեբուժական օգնության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու և դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Նախարարը նշեց, որ առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կարգը և պայմանները, այդ թվում սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հոգեկան խնդիրներ ունենալը Հայաստանում շատ հաճախ դառնում է դատավճիռ, խաչ է քաշվում մարդու վրա. «Խորհրդային բռնաճնշումների շրջանում դա ամենալեգիտիմ ձևն է եղել մարդուն մեկուսացնելու հոգեբուժարանում: Քանի որ այդ հիմնարկները փակ են, մենք հանրությունն առանձնապես տեղեկություններ չունի, մենք չգիտենք՝ վերջին 30 տարում այնտեղ փոփոխություն եղել է, թե ոչ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը