29 01 2020

Փաշինյանն ուզում է ունենալ երաշխավորված ապաստան, որտեղ հետևից չեն գա. Կոնստանտին Տեր-Նակալյան



Մեզ արդեն 7-8 անգամ բերման էին ենթարկել, բայց առաջին անգամն էր, որ ասֆալտին ծեփելով էին բերման ենթարկում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ անդրադառնալով հունվարի 29-ին իրավապահների կատարած գործողություններին, որոնց ժամանակ բերման էին ենթարվել մի շարք ընդդիմադիր գործիչներ:

Հարցին՝ իրավապահների կողմից նման գործողության նպատակն իրականում որն էր, մեր հյուրը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը հայտնի գրիչի ֆիասկոյից հետո, երբ բառի բուն իմաստով ինքը դարձել էր ծաղրի առարկա ոչ միայն ընդդիմադիր լսարանի շրջանակներում, այլ նաև պրոիշխանական հայցքներով պարուրված մարդկանց մոտ: Նիկոլ Փաշինյանը սարսափեց հեռանկարից, որը բխում էր այն իրողությունից, որ արդեն պողոսներն էին սկսել բոցեր անել իր վրա: Նա գնաց մի քայլի, որը կոչված էր ոչ թե մեզ սաստելու կամ վախեցնելու, մեծ հաշվով անգամ մեզ հետ կապ չուներ, այլ իր պողոսներին ցույց տալու, որ եթե իմ վրա բոցվեք, տեսեք, թե ես ինչ ուժեղ եմ ասֆալտին պառկեցնում: Այդ վախի մթնոլորտի թիրախային լսարանը ոչ թե մենք էինք կամ մեր համակիրները, այլ իր համակիրները»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ