27 01 2020

Իշխանությունները հոգեբանական ֆիասկո են ապրում. Ռազմիկ Դավոյան․ Tert.am



Tert.am-ը գրում է․ «Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը հոգեբանական ֆիասկո են ապրում»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

«Անկախությունից ի վեր պետություն կերտելու մտահգություն չենք ունեցել, իշխանությանը տիրելու մտահգություն ենք ունեցել: Իշխանությունն ինքը պետության ստանձնած պարատավորությունները կատարելու համար է: Դեռ Քրիստոսից առաջ Էպիկուրը տվել է պետության իսկական բանաձևը՝ պետությունը ստեղծվել է հասարակական դաշինքի արդյունքում՝ հասարկության յուրաքանչյուր անդամի անձի, գույքի անվտանգությունն ապահովելու համար, իսկ իշխանությունը պետք է փակ լինի պետության ձեռքին հանձնառությունը կատարելու համար»:

Ռազմիկ Դավոյանն ընդգծեց, որ այօր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով՝ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, երկրի հեղինակությունը զրոյացվում է: Հրապարակախոսն ասաց, որ նման տեսակետի է հանգել՝ հետևելով նաև Սահամանադրական դատարանի շուրջ զարգացումներին:

«Հրայր Թովմասյանը ոչ միայն արդարադատության սահմանապահն է, այլև երկրի հեղինակությունը պահող միջնաբերդը: Նրա վրա գնալով ճնշումները շատացան, բայց Թովամասյանը մնաց սահմանպահ»,-ասաց նա:

Ռազմիկ Դավոյանն ասաց, որ համակարծիք է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, որ իշխող ուժը պետք է նոր վարչապետի թեկնածու առաջադրի: Ըստ նրա՝ երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցները, խորհրադարանական ընդդիմությունը պետք է միավորվեն, պայքարեն՝ իհարկե, զերծ մնալով իշխանատենչական ամբիցիաներից, որոնք ի վերջո հանգեցնում են ֆիասկոյի:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ