Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսն ընդդիմադիր շատ գործիչների անհասկանալի, անգամ շոկային իրավիճակի մեջ է դրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը: Նա Նիկոլ Փաշինյանի ասուլիսը համեմատեց «ինչ-որ տուն նոր հարս գնացած աղջկա օրինակի հետ»:
Աղեկյանի մոտ տպավորություն է, որ Փաշինյանը ստանձնել է այն հարսի դերը, ով ամուսնուն տրամադրում է ծնողների դեմ՝ ասելով, թե տղայի ծնողներն իրեն հնարավորություն չեն տալիս ամուսնու համար համեղ ճաշ պատրաստել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը