«Կարող ա տված էլ լինի, հետո՞ ինչ։ Փաշինյանն իմ սենյակում էլ սուրճ է խմել, ուրեմն շողոքորթե՞լ եմ իրեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե՝ Հրայր Թովմասյանն իրեն գրիչ է նվիրել, ուրեմն ծառայություն էր առաջարկում։
«Սա անլուրջ է, չի կարելի անլրջացնել ամեն ինչ։ Պետք է ամբողջ կառավարությունը հրաժարական տա և նոր արտահերթ ընտրություններ լինեն։ «Իմ քայլը» ի վիճակի չէ վարչապետացու տալ։ Պետության շահը պահանջում է, որ խորհրդարանը լուծարվի և ընտրվի նորմալ Ազգային ժողով»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը