Հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էին իրեն հրավիրել ՀՔԾ, պատասխանեց. «2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձիք իմ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած՝ ես, որ դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին և մտածում էի՝ հետաքրքրվե՞մ այդ գործով, թե ոչ: Մտածեցի, որ ամոթ է, հիմա պետք է ասեն՝ եկել է ու սկսել իր անձնական գործերով զբաղվել: Բայց վերջերս պարզվեց, որ մի քաղաքացի իր նախաձեռնությամբ այդ կապակցությամբ դմում է գրել և ասել է, որ գիտի, թե ով է կազմակերպել այդ հարձակումը և գնացել ցուցմունք է տվել: Փաստի կապակցությամբ գործ է հարուցվել, և ինձ կանչել էին հարցաքննության»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը