Խոսելով պետական բյուջեի ծախսերի մասին Նիկոլը Փաշինյանը հայտարարեց, թե 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը, սոցիալական նշանակության և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծախսերը որքան ավելի են լինելու 2017, 2018 և 2019 թվականների համեմատ։
Այսինքն․
1․ 2020 թ․-ին նախատեսվածը ներկայացվում է որպես 2019 թ․-ին իրականացված «փաստ»։
2․ Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի խոստացածն ու կառավարության կողմից նախատեսվածը մեծամասամբ չեն կատարվում։
3․ Տվյալ դեպքում, պետական բյուջեի ծախսերի մասով, 2019 թ․-ի 11 ամիսների արդյունքում, ծախսերի տարեկան ծրագրի կատարումն ապահովվել է 83,6 տոկոսով՝ այսինքն ծախսերը թերակատարվել են 16,4 տոկոսով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը