23 01 2020

Չէր խանգարի՝ «ոչ բռնությանը» կոչ վարչապետն ուղղեր ԱԺ-ի իր թիմին․ Լիլիթ Գալստյան

Չէր խանգարի՝ «ոչ բռնությանը» կոչ վարչապետն ուղղեր ԱԺ-ի իր թիմին․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․

«Տեսնե՞ս «ոչ բռնությանը» կոչով հասարակությանը դիմած վարչապետն հասկացավ, որ ասֆալտին փռելու, թևերը կտրելու, պատերին ծեփելու, աջ ու ձախ թշնամիներ ու հակահեղափոխականներ փնտրելու սեփական ուղերձներն են ներկա ատելության ու թշնամաքի անտանելի մթնոլորտի գեներատորները։

Չէր խանգարի, որ մի այսպիսի կոչ էլ վարչապետն ուղղեր ԱԺ-ի սեփական թիմին. ԱԺ հայտարարությունների ժամին ԻՔ պատգամավորների տեքստերը լսելիս տպավորություն էր, թե հարևան երկրի մեջլիսում արտահայտվելու բացառիկ հնարավորությունից են օգտվում, դիմացն էլ ոսոխն է նստած:

Նետված քարերը հավաքվելու ժամանակ էլ ունեն...»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ