23 01 2020

Արարատ Միրզոյանը փորձում է ինքնահաստատվել․ Խորհրդարանում լեզվակռվի երրորդ օրը



Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ վարման կարգով ելույթ ունենալով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին․ «Իմ բոլոր պահանջներն ուղղված են ԱԺ նախագահին։

ԱԺ նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և բոլոր պատգամավորներին։ Մենք երկու օրերի ընթացքում նկատում ենք, որ ԱԺ նախագահն անաչառ արբիտր չէ, ներկայացնում է միայն «Իմ քայլը» դաշինքը և չի կարողանում ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը։ ԱԺ նախագահը ոտնահարում է իրավունքները, օգտվում է ԱԺ կանոնակարգից ինչպես ոչ մեկը չի օգտվել։ Ցանկացած սանկցիա, որ նշված է, բացառիկ դեպքերում են, և ոչ մեկի համար ինքնահաստատվելու միջոց չեն։ Դուք չարաշահել եք սանկցիաները և այլևս ինձ համար անաչառ արբիտր չեք, պարոն Միրզոյան։ Դուք թույլ եք տվել ընդդիմության իրավունքների սահմանափակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ