22 01 2020

Սա է նոր Հայաստանը. դատավորին հարց տալու համար մարդ են ձերբակալում. Արա Վարդանյան

Սա է նոր Հայաստանը. դատավորին հարց տալու համար մարդ են ձերբակալում. Արա Վարդանյան

«Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այ հենց սա է նոր Հայաստանը.. Դատավորին հարց տալու համար մարդ են ձերբակալում, լայք դնելու համար գործից են հանում, դեմ առտահայտվելու համար թաթիկներն են ուզում կտրել, իսկ կոնկրետ սպառնալիքի համար, այն էլ ոստիկանի կողմից հնչեցված՝ ընդամենը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։

Բայց այս փաստը պետք է այլ տեսանկյունից դիտարկել։ Իրականում իշխանությունը ցույց է տալի, որ եթե դու խաղում ես իրենց կողմից, ապա քեզ որևէ վտանգ չի սպառնում։ Շուտով նույն ոստիկանության աշխատակիցներին հրահանգելեւ են մարդ ծեծել, հանրահավաքներ ցրել և ակնհայտ է, որ իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա»։ Էլի ձերն է տղերք, բայց դա էլ ձեզ չի փրկի, քանզի նույն այդ ոստիկանությունում նման մարդիկ շատ քիչ են, իսկ մնացածն էլ արդեն հասցրել են ձեզանից զզվել։

#վենդետալինելուէ

Կից նյութն այստեղ՝ ՍԴ նախագահին սպառնացող ոստիկանության սերժանտը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ