21 01 2020

Ունենք մի պետություն, երբ ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ ասելիք չունի երկրի ղեկավարը. քաղաքագետ



«Ոչ կրիմինալիստ եմ, ոչ դատավոր, ոչ քննիչ և ընդհանրապես իրավաբանությունից հեռու եմ, որ գնահատականներ տամ, երբ չկա նույնիսկ իրավապահների վերջնական գնահատականները, բայց այն, որ երկրում սարսափելի մթնոլորտ է և այդ մթնոլորտը պետք է արմատախիլ անել, բայց դրա համար դեռ սկբնական շրջանում պետք է ուզենալ: Այդ մթնոլորտը շատ ավելի ծանր բաների կարող է բերել, որովհետև անկախ ամեն ինչից՝ ով է մահացողը, մահացողը երիտասարդ հայ տղամարդ է և այն ինչ-որ տիրում է սոցցանցերում, այն հայհոյանքներն ու մթնոլորտը, որը ձևավորում են բազմահազարանոց ֆեյքերի բանակներ, ինձ համար անընդունելի է»,- հունվարի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նշեց, որ զերծ կմնա որևէ գնահատական տալուց, քանի որ դա շատ նուրբ թեմա է և ոչ մի կերպ չի ցանկանում միանալ շահարկողների թվին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ