ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան լքում է գլխավոր դատախազի պաշտոնը և անցնում այլ աշխատանքի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Յուրի Չայկան ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևին փոխարինել է մինչ այս Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Միխայիլ Միշուստինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը