16 01 2020

Արդյո՞ք Նաիրի ԲԿ-ում Փաշինյանն անցել է հոգեբուժական հետազոտություն

Արդյո՞ք Նաիրի ԲԿ-ում Փաշինյանն անցել է հոգեբուժական հետազոտություն

Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը գրում է․

«Արդյոք Նաիրի ԲԿ-ում Փաշինյանն անցե՞լ է հոգեբուժական հետազոտություն և արդյոք նա իրո՞ք «կատարյալ առողջ» է

Երեկ Արմենպրեսը բավականին բարձրագոչ հայտարարություն արեց և մեզ բոլորիս ավետեց, որ Փաշինյանը ԿԱՏԱՐՅԱԼ առողջ է: Սակայն իմ տեղեկություններով, Նաիրի ԲԿ-ն հոգեբուժական հետազոտության ծառայություններ չի մատուցում, իսկ Փաշինյանի հոգեկան առողջության հարցը կախված է օդում: Փաշինյանի հոգեկան հիվանդություն ունենալու թեման այն աստիճանի ակտուալ է, որ անգամ նա իր ընտանեկան թերթում մի քանի օր առաջ գրած հոդվածով անընդհատ ցանկանում էր ապացուցել, որ «ինքը գիժ չի»:

Հիմա երեկ պետական գործակալությունը ի լուր բոլորիս հայտնեց, որ Փաշինյանը կատարյալ առողջ է, վստահ եմ՝ հանրությանը հետաքրքիր է նաև Փաշինյանի հոգեկան առողջությունը: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, ես հնարավոր բոլոր միջոցներով հետամուտ եմ լինելու սույն տեղեկատվությունը պաշտոնապես ճշտելու և հանրությանը ներկայացնելու հարցում: Եթե պարզվի, որ Վարչապետը հոգեբուժական հետազոտություն չի անցել, ապա Արմենպրեսն ու կառավարությունը ստում են նրա` կատարյալ առողջ լինելու վերաբերյալ: Իսկ եթե պարզվի, որ անցել է նաև հոգեբուժական հետազոտություն, ուրեմն դրա արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը: Պատրաստվում ենք պաշտոնական հարցումներ ուղարկել կառավարությանն ու Նաիրի ԲԿ-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ